Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Փաշինյանը պղծեց Հռչակագիրը

Փաշինյանը պղծեց Հռչակագիրը
23.08.2024 | 17:52

Նիկոլ Փաշինյանը որոշել է պղծել Անկախության հռչակագիրը՝ իր անմակարդակ ոտանավորը ուղերձին կցելով:

Ես զգուշացրել եմ մի զազրելի հեռանկարի մասին, որ Փաշինյանի էս խզբզոցը փորձելու են դարձնել պետական ուսումնական ծրագրերի մաս, գուցե՝ երկրի օրհներգ:

Կարևոր օրվա ուղերձում այս ոտանավորի հայտնվելն այդ ճանապարհի առաջին քայլն է...

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4263

Մեկնաբանություններ